««Մարդասիրական նպատակներով հրադադարն» իրավական և քաղաքական առումով շատ ավելի թույլ ձևակերպում է»
Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Մարդասիրական նպատակներով հրադադարն» իրավական և քաղաքական առումով շատ ավելի թույլ ձևակերպում է, ամեն պատեհ պահի դրա խախտման հնարավորությունը շատ ավելի առարկայական է։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի իշխանությունն իր խիստ ծայրահեղական հռետորաբանության պատճառով հասարակական մեծ ճնշման տակ է՝ շարունակելու պատերազմը մինչև «հաղթական ավարտ»։
Որևէ կերպ չի կարելի թուլացնել զգոնությունը, միասնականությունը ոչ՛ թիկունքում, ո՛չ ճակատում։ Ամեն դեպքում թշնամին ժամանակն օգտագործելու է նաև վերախմբավորման, վերազինման, համալրման նպատակով։
Ռազմական գործողությունների դադարի ընթացքում թիկունքի և ճակատի միջև հեռախոսակապը խիստ սահմանափակել՝ թշնամու հետախուզությանը կարևոր տեղկատվություն չտրամադրելու և մեր զինվորների կյանքը չվտանգելու համար։
Անգամ ավելի ուժեղ քաղաքական և իրավական հիմքով հրադադարը պատերազմի ավարտ չէ, շունչ քաշել և պատրաստվել նոր պատերազմի»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3327013320669192&id=100000816702872



