«Դավաճանների» փնտրտուքի հետքերով. ԱԱԾ-ում կադրային զտումները շարունակվում են. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կադրային զտումները շարունակվում են․ երեկ աշխատանքից ազատվել է նաեւ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ Լեւոն Շահումյանը։ Ենթադրվում է, որ սա առնչվում է Փաշինյանի «դավաճանների» փնտրտուքի թեմային։
Լ․ Շահումյանը գեներալի կոչում ստացել էր այս տարվա հունվարին, նրան կոչման ներկայացրել էր վարչապետը։ Մեր հարցին ի պատասխան՝ ԱԱԾ-ից ասացին․ «ԱԱԾ մարմիններում ծառայության մասին օրենքով սահմանված կարգով Ձեր նշած անձն անցել է ԱԱԾ կադրերի վարչության տրամադրության տակ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: