Արցախի համար ուղարկվող օգնության աշխարհագրությունն ու ծավալները ժամ առ ժամ են ավելանում. ՀՀ ԱԻՆ
Արցախի համար ուղարկվող հումանիտար օգնության աշխարհագրությունն ու ծավալները ժամ առ ժամ են ավելանում: Այս մասին հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ մեծ քանակությամբ սնունդ, հագուստ և անհրաժեշտ այլ պարագաներ են ուղարկում նաև արտերկրի մեր հայրենակիցները:
«Ստացված բեռներն ակտավորվում, տեսակավորվում և խմբավորվում են, որից հետո մի մասն ուղարկվում է Արցախի Հանրապետություն, մյուս մասը փոխանցվում է Արցախից ժամանակավոր Հայաստան եկած ընտանիքներին:
Հարցերի դեպքում կարող եք զանգել ԱԻՆ հումանիտար արձագանքման աշխատանքների համակարգողին՝ +374 44 44 00 60, +374 93 30 80 09, +374 95 50 59 09 կամ 911 շուրջօրյա գործող հեռախոսահամարին»,- ասվում է հաղորդագրության մեջ: