Սեյրան Օհանյանը՝ Արայիկ Հարությունյանի հրավիրած խորհրդակցությանը մասնակցելու մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հրավիրել էր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով: Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով Արցախում է գտնվում սեպտեմբերի 29-ից:
168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ փորձում է կազմակերպչական տարբեր հարցերով աջակցել Արցախի իշխանություններին:
«Ես գտնվել եմ այնտեղ, իշխանությունների հետ եմ, մասնակցել եմ իմ փորձով, կազմակերպչական, խորհրդատվական տարբեր հարցերով»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Հավելենք, որ խորրդակցությանն Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տարածքային և պետական կառավարման տարբեր ոլորտներում առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար անհրաժեշտ է ավելի սերտացնել փոխգործակցված աշխատանքը, և, ըստ առաջնահերթության, լիարժեք լուծել խաղաղ բնակչության խնդիրները:
Առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացության արդյունքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, դրանց վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում: