FAO. Սննդամթերքի համաշխարհային գներն աճում են

Սննդամթերքի համաշխարհային գները սեպտեմբերին արդեն չորրորդ ամիսն է աճ են գրանցում` փետրվարից ի վեր պահպանվելով ամենաբարձր մակարդակի վրա, հետեւում է ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO) մամուլի հաղորդագրությունից, փոխանցում է «Փրայմ»-ը:

Հաշվետու ամսվա արդյունքներով` պարենամթերքի ընդհանուր գների FAO-ի ինդեքսն օգոստոսի համեմատ աճել է 2 կետով կամ 2.1 տոկոսով եւ կազմել է 97.9 կետ: Ինչպես նշել է կազմակերպությունը, առավել ուշագրավ աճ են ցույց տվել բուսական յուղերի եւ հացահատիկային ապրանքների գները: Ընդ որում, մսի եւ շաքարավազի գների ինդեքսը նվազել է, իսկ կաթնամթերքինը գրեթե չի փոխվել:

FAO-ի` բուսական յուղերի գների ինդեքսն օգոստոսի համեմատ աճել է 5.9 կետով կամ 6 տոկոսով` մինչեւ 104.6 կետ հունվարից ի վեր: Այս դինամիկան հիմնականում բացատրվում է արմավենու, արեւածաղկի եւ սոյայի յուղերի գնանշումների աճով: Արմավենու յուղի գների աճը պայմանավորված է ներմուծման մեծ պահանջարկով եւ ցածր պաշարներով Մալայզիայում, արեւածաղկի ձեթինը` բերքի հետ կապված մտավախություններով Սեւծովյան տարածաշրջանում, սոյայի յուղինը` թույլ արտադրությամբ Հարավային Ամերիկայում եւ կայուն պահանջարկով ԱՄՆ-ից:

Տեսանյութեր

Լրահոս