«Ծառուկյանին կալանքի տակ պահելու դրսևորումները քաղաքական են». Վահե Էնֆիաջյան

«Այս օրերին բազմիցս առիթ ենք ունենում խոսել ուժերը համախմբելու մասին, որ միահամուռ ուժերով պայքարենք մեր համար այս բաղձալի հաղթանակն օր ու րոպե առաջ ունենալու համար: Սակայն ուժերը միավորելու միայն կոչեր չպետք է հնչեն, այլ կոնկրետ գործողություններ պետք է լինեն: Այդ գործողություններին դրսևորումներից մեկը կլիներ ներքաղաքական համագործակցությունը, իսկ Գագիկ Ծառուկյանը, եթե լիներ ազատության մեջ, ապա ավելի կազմակերպված ձևով աշխատանքներ կտաներ, որ ունենային ավելի մեծ հաջողություններ»,- այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:

Վահե Էնֆիաջյանի խոսքով՝  ներկայացված երեք բողոքարկման գործընթացը ձախողվեց, որին փաստաբաններն իրավական գնահատականներ են տվել:

«Վերլուծություններ արել են, որովհետև նման նախադեպ չի եղել։ Դրսևորումները քաղաքական են, ոչ ավելին»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս