Բաժիններ՝

Ջոկովիչը Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչում է

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Ֆրանիսայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է:

Տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում սերբ թենիսիստը մրցում էր իսպանացի Պաբլո Կարենո-Բուստուի հետ: 3 ժամ 13 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց 4 սեթերից հետո` 4:6, 6:2, 6:3, 6:4 հաշվով:

Տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում կմրցեն Ջոկովիչ-Ցիցիպաս, Շվարցման-Նադալ զույգերը:

Ռոլան Գարոսի մրցաշարն անցկացվում է 1891 թվականից, սակայն այն իր անվանումը ստացել է 1928 թվականից: Այս տարի ՌԳ-ի մրցանակային ֆոնդը կազմում է 38 միլիոն եվրո: 124-րդ անգամ անցկացվողմրցաշարը կեզրափակվի հոկտեմբերի 11-ին: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշարիններկա կլինեն ընդհանուր առմամբ հազար երկրպագու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս