Բաժիններ՝

Իբրահիմովիչի ինքնակենսագրականը նոմինացված է շվեդական հեղինակավոր մրցանակի

ՊՍԺ-ի  հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ինքնակենսագրականը, որը նա գրել է լրագրող Դավիթ Լագերկրանցի հետ, նոմինացված է շվեդական հեղինակավոր Ավգուստի գրական  մրցանակի:

Գիրքը, որի բնօրինակը ստացել է` «Ես, Զլատան Իբրահիմովիչը» անվանումը, Շվեդիայում լույս է տեսել 2011թ. նոյեմբերին ու մեծ տարածում գտել: Իսկ 31-ամյա ֆուտբոլիստի ծնողների հարազատ Բոսնիայում վաճառվել է կես միլիոնից ավելի օրինակ:

«Զլատանը հիանալի տղա է: Նա իրեն բնութագրել է որպես իսկական մարտիկ: Հասկանում եմ, թե ինչու է դժվար նման ֆուտբոլիստի հետ խաղալ մի թիմում: Զլատանը միշտ անմնացորդ նվիրումով է աշխատում ու ցանկանում է նույնը իր թիմակիցներից»,-Լագերկրանցի խոսքերն է մեջբերումյ Goal.com-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս