Էրիկսենից 10վրկ պահանջվեց Սիթիից հրաժարվելու համար. Գործակալ
«Այաքսի» կիսապաշտպան Կրիստիան Էրիքսենի շահերը ներկայացնող գործակալ Մարտին Շոտը տեղեկացրել է, որ 2011թ. իր խնամակալը հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
«Կրիստիանին փողերը չեն հետաքրքրում: Նա նախընտրել է մնալ «Այաքսում», որպեսզի շարունակի առաջընթաց ապրել: Էրիկսոնը հիանալի հարաբերությունների մեջ է Դե Բուրի հետ և թիմում նրան ամեն ինչ գոհացնում է:
Ցանկանում եմ ընդգծել, որ Կրիստիանը «Սիթիի» առաջարկի շուրջ մտածել է ոչ ավել, քան 10 վայրկյան»,-գործակալի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը