Եթե Պաշտպանության բանակը ցանկություն ունենար հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, անվրեպ կխոցեր. Վահրամ Պողոսյան
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եթե Պաշտպանության բանակը ցանկություն ունենար հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, անվրեպ կխոցեր։ Նման նպատակ չունենք, մեզ այն սարքին է պետք )
Իսկ, իրականում, այն պրիմիտիվ սուտ է, որով ազիկները փորձում են շարժել նավթամուղի ծրագրում ներդրում կատարած միջազգային խոշոր կազմակերպությունների վրդովմունքը՝ չհասկանալով, որ այդ կառույցներն ավելի հավաստի տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունեն։ Չնայած դրանց խելք որտեղից, որ մի հատ էլ խելոք սուտ հնարեն»: