Հրատապ․ ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց Թուրքիայի նկատմամբ
Քիչ առաջ ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց Թուրքիայի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։
«Քիչ առաջ ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց։ Որոշման մեջ մասնավորապես ասված է.
Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»,- ասվում է հայտարարության մեջ։
‼️ՀՐԱՏԱՊ⚠️ Քիչ առաջ ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց։ Որոշման մեջ մասնավորապես…
Gepostet von ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ/Representative of Armenia before the ECHR am Dienstag, 6. Oktober 2020