Ավստրալահայերը ցույցերով կառավարության ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի ագրեսիայի վրա
Հարյուրավոր ավստրալահայեր հավաքվել են Կանբերայում ՝ կառավարությանը կոչ անելով բարձրաձայնել բուն հայկական տարածքի վրա հարձակումների մասին՝ նշեով, որ դա մեծ ռազմական հանցագործություն է:
Այս մասին հայտնում է The Canberra Times-ը:
Այդ երկրում ադրբեջանական դեսապանատան մոտ են հավաքվել մոտ 500 ցուցարարներ:
The Canberra Times-ը հիշեցրել է, որ Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը նախորդ շաբաթ հայտնել էր, թե իրեն անհանգստացնում է մարտերի բռնկումը, և կողմերին հորդորել է զսպվածություն ցուցաբերել, աջակցել խաղաղ կարգավորման բանակցություններին:
Սակայն ցույցի ընթացքում Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Հայկ Կայսերյանն ասել է. «Հարձակումը անվանեք հարձակում, ագրեսորին անվանեք ագրեսոր»:
Ցուցարարները նշել են, որ հարյուրավոր անմեղ խաղաղասեր բնիկ հայեր ռմբակոծվում են: Նրանք նաև ասել են, որ հակամարտությունը կարող է վերաճել ևս մեկ Հայոց ցեղասպանության: Հավաքված աստրալահայերը ցանկանում են, որ Ավստրալիայի կառավարությունը միանա Ֆրանսիային՝ դատապարտելու Թուրքիային և Ադրբեջանին: