Բաժիններ՝

Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը հանրությանը հիացրել է Փարիզում կազմակերպված նորաձևության ցուցադրությանը

Ֆրանսիացի մոդել եւ դերասանուհի Տիլան Բլոնդոն, որին 2007 թվականին TC Candler կայքը համարել է «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը», հանրությանը հիացրել է, երբ Փարիզում կազմակերպված նորաձեւության ցուցադրությանը հայտնվել է համարձակ հագուստով: Այդ մասին հաղորդել է Daily Mail-ը:

Ֆրանսուհին ցնցող տեսք է ունեցել, երբ դեֆիլեն սկսվելուց առաջ կեցվածք է ընդունել լայն լանջաբացվածք ունեցող փայլուն կիսաթափանցիկ սեւ զգեստով: Նրա կերպարը լրացրել են բարձր պոչանման հավաքած մազերը՝ արձակված ալիքաձեւ խոպոպիկներով եւ ռոքերյան ոճով սեւ բոկոտիկները:

Instagram-ում օգտատերերը գրել են, որ աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը «շլացուցիչ» եւ «անհավանական» տեսք ունի, իսկ ոմանք նրան նույնիսկ սիրո խոստովանություն են արել:

Հեռուստահաղորդավարուհի Վերոնիկա Լուբրիի եւ ֆուտբոլիստ Պատրիկ Բլոնդոյի դուստրը՝ 19-ամյա Տիլանը, «աշխարհի ամենագեղեցիկ աղջկա» տիտղոսը վաստակել է այն բանից հետո, երբ չորս տարեկանում սկսել է մոդելի կարիերան: Այն ժամանակ նա մասնակցել է Ժան Պոլ Գոտիեի ցուցադրությանը:

Ավելի ուշ Տիլան Բլոնդոն դարձել է բազմաթիվ նորաձեւության տների դեմքը եւ հայտնվել այնպիսի փայլերես հանդեսների շապիկների վրա, ինչպիսիք են՝ Vogue-ն, L’officiel Enfants-ը, Marie Claire-ը: Այժմ նա շարունակում է համագործակցել հայտնի բրենդների հետ եւ համարվում է ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս