ՈՒԵՖԱ. Ավագները հանդես կգան հակառասիստական թևկապներով
ՈՒԵՖԱ-ն խնդրում է Չեմպիոնների լիգայի մասնակից թիմերի ավագներից հագնել հատուկ հակառասիստական թևկապներ: Թևկապների վրա կլինի «Միավորվե՛նք ռասիզմի դեմ» մակագրությունը:
Բացի դրանից, ամեն հանդիպումից առաջ խաղադաշտում ցուցադրվելու է 30 վայրկյանանոց հոլովակ, որը քարոզում է պայքարը ռասիզմի դեմ: Իսկ ֆուտբոլիստներին ուղեկցող երեխաները կհագնեն հատուկ վերնաշապիկներ՝ հակառասիստական լոզունգներով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը