ԵՄ-ի դեսպանը գնահատել է ռուսաստանցիների համար եվրոպական սահմանների բացման ժամկետները
Խոսել այն մասին, որ Եվրամիության սահմանները ռուսաստանցիների համար շուտով կբացվեն, առայժմ վաղաժամ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ-ում ԵՄ-ի դեսպան Մարկուս Էդերերը՝ պատասխանելով ՌԴ-ի քաղաքացիների համար սահմանների հնարավոր բացման վերաբերյալ հարցին:
«Ես կարծում եմ՝ այժմ, երբ մենք տեսնում ենք կորոնավիրուսով հիվանդացության աճ, շատ դժվար է պատասխանել այդ հարցին»,-ասել է նա:
Էդերերը հիշեցրել է, որ ԵՄ-ն յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ նորացնում է սահմանների հնարավոր բացման վերաբերյալ գնահատականները:
«Ես չեմ կարծում եմ, որ կա անհապաղ հեռանկար: Այժմ հոկտեմբերի սկզբն է, կարող է պատահել՝ մենք լավագույն գնահատականներ կունենանք հոկտեմբերի վերջին»,-նշել է նա:
Սահմանները փակվել էին կորոնավիրուսի հետ կապված իրադրության առնչությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: