Բաժիններ՝

ԱՄՆ-ի փոխնախագահ Փենսի՝ կորոնավիրուսի անալիզը բացասական է եղել

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի՝ կորոնավիրուսի թեստը, որը կատարվել է հոկտեմբերի 2-ի առավոտյան, եղել է բացասական: Այդ մասին հայտնել է Փենսի մամուլի քարտուղար Դեւին Օ’Մելին։

«Այս առավոտյան փոխնախագահ Փենսը եւ նար կինը կորոնավիրուսի թեստ են տվել, այն եղել է բացասական»,- գրել է Օ’Մելին Twitter-ի իր էջում:

Փոխնախագահի մամուլի քարտուղարը նաեւ նշել է, որ վերջին ամիսներին Փեսն ամեն օր կորոնավիրուսի թեստեր է անցնում: Հոկտեմբերի 2-ին ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտնել է, որ ինքը եւ իր կին Մելանյան վարակվել են կորոնավիրուսով:

Միացյալ Նահանգների ղեկավարի բուժող բժիշկ Շոն Քոնլին ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահը եւ առաջին տիկինն իրենց լավ են զգւմ: Քոնլին վստահություն է հայտնել, որ Թրամփը կկարողանա շարունակել կատարել իր պարտականությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031