Սպիտակ տան կայքում առցանց ստորագրահավաք է սկսվել ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելու խնդրագրով

Սպիտակ տան կայքի We the People բաժնում սկսվել է առցանց ստորագրահավաք՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտելու և Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու խնդրագրով:

Խնդրագրում նշվում է, որ Թուրքիան / Ադրբեջանը իրենց վարձկան ԴԱԻՇ ահաբեկիչների հետ պատերազմ են սկսել ընդդեմ Հայաստանի և Արցախի ՝ հայ ազգը և նրա պապենական հողերը ոչնչացնելու համար: Նշվում է նաև, որ դարեր շարունակ Արցախը Հայաստանինն է եղել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված խնդրագրով կոչ է արվում.

1.Հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից, հայտարարել ահաբեկչության հովանավոր

2.Արգելել Թուրքիային օգտագործել ՆԱՏՕ-ին պատկանող զենքերը ՝ ԱԹՍ ռմբակոծիչներ, միջուկային զենք, F-35 ինքնաթիռներ

3.Փակել Թուրքիայում ԱՄՆ ռազմական բազաները

4.Տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ

5.Դադարեցնել ռազմական օգնությունը Թուրքիային, Ադրբեջանին, աջակցություն ցուցաբերել Հայաստանին

6.Ճանաչել Արցախի անկախությունը

7.Կանգնեցնել Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական հանցագործություն կատարելը:

Սպիտակ տան կողմից խնդրագրի վերաբերյալ արձագանք ստանալու համար անհրաժեշտ է 100 հազար առցանց ստորագրություն, արդեն ստորագրել են 71 հազար 623 անձինք, մինչև հոկտեմբերի 28-ը անհրաժեշտ է հավաքել ևս 28 հազար 377 ստորագրություն:

Տեսանյութեր

Լրահոս