Անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը համատեղ տարածած հաղորդագրության մեջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը կոչ են արել վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններն առանց նախնական պայմանների: Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն:

«Մենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ ենք անում անհապաղ պարտավորություն ստանձնել բարեխղճորեն և առանց նախապայմանների  վերսկսկել բանակցությունները հակամարտության կարգավորման էության ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհների աջակցությամբ»,-ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարության մեջ:

Նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը համարում են, որ պետք է անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունները:

«Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մասնակից կողմերի զինված ուժերի միջև ռազմական գործողությունները»,-ասված է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ:

Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս