Բաժիններ՝

Ավստրալիայի ԱԳՆ-ն սխալմամբ հրապարակել է շուրջ 1000 քաղաքացիների էլեկտրոնային հասցեներ

Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) ներողություն է խնդրել այն քաղաքացիների էլեկտրոնային փոստի շուրջ հազար անձնական հասցեները պատահաբար հրապարակելու համար, ովքեր չեն կարողանում երկիր վերադառնալ համավարակի պատճառով։

«Մենք ներողություն ենք խնդրում այն ավստրալացիների էլեկտրոնային փոստի (անձնական) հասցեների չկանխամտածված բացահայտման համար, որոնց մենք փորձում ենք օգնել վերադառնալու տուն: Ոչ մի ուրիշ անձնական տեղեկատվություն չի հրապարակվել: Մենք ցանկանում ենք մեր քաղաքացիներին հասցնել տուն եւ դրա համար գործադրում ենք բոլոր ջանքրը»,- նշված է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 1-ին հրապարակվել է Twitter-ում:

Հայտնի է, որ սխալի հետեւանքով նամակների հասցեի տողում, նամակներ, որոնք Ավստրալիայի ԱԳՆ-ն պաշտոնապես ուղարկում է երկրի այն քաղաքացիներին, ովքեր արտասահանում են մնացել համավարակի պատճառով, բացի կոնկրետ ստացողների հասցեներից հայտնվել են բոլոր նրանց հասցեներն, ովքեր գերատեսչությանը հայտնել են, որ օգնության կարիք ունեն հայրենիք վերադառնալու համար:

Նախարարությանն աշխատակիցները փորձել են կանգնեցնել առաքումը, իսկ երբ դա չի հաջողվել դիմել են ստացողներին՝ նամակները հեռացնելու խնդրանքով, «որպեսզի նվազագույնի հասցվի անվտանգության սպառանալիքը», եւ ներողություն են խնդրել թույլ տրված սխալի համար Ավստրալիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարության տվյալներով՝ այս պահին երկրի շուրջ 25 հազար քաղաքացի չի կարողանում հայրենիք վերադառնալ կառավարական սահմանափակումների պատճառով: Գործող նորմատիվների համաձայն՝ Ավստրալիա կարող են ժամանել շաբաթական երկրի 4 հազարից ոչ ավելի քաղաքացիներ կամ մշտական ռեզիդենտներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս