Կուբանը պարտվեց Զենիթին. Օզբիլիսը և Մարկոսը մասնակցեցին հանդիպմանը (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Զենիթ» – «Կուբան» հանդիպումը: Ռուսաստանի գործող չեմպիոնը կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակ տոնել: Միակ գնդակը 11-մետրանոց հարվածով խփեց թիմի հարձակվող Ալեքսանդր Կերժակովը, ով լավագույն ռմբարկուների ցուցակում շարունակում է հետապնդել Յուրա Մովսիսյանին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Արաս Օզբիլիսը և Մարկոս Պիզելին մասնակցեցին հանդիպմանը: Օզբիլիսը հանդիպումը սկսեց առաջին րոպեներից և խաղաց մինչև վերջ՝ աչքի ընկնելով մի քանի վտանգավոր հարվածներով, իսկ Մարկոսը փոխարինման դուրս 68-րդ րոպեին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը