Խորդի Ալբա. Ստոիչկովն իմ իդեալն էր ֆուտբոլում
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Խորդի Ալբան կիսվել է իր կարծիքով, թե ինչպես է պետք ժամանակակից ֆուտբոլում հաջողության հասնել:
«Նախ պետք է նպատակ ընտրել, ապա` իդեալ, որին կձգտես: Այդպիսին ինձ համար մանուկ հասակում եղել է «Բարսայում» հանդես եկող բուլղարացի Խրիստո Ստոիչկովը:
Ես ձգտում էի նմանվել նրան խաղադաշտում, սակայն ցանկացած կրկնօրինակում օրիգինալից վատն է լինում: Պետք է առաջ շարժվել»,-նշել է ֆուտբոլիստը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում:
«Եվ ես տեղափոխվեցի «Վալենսիա», որտեղ ֆուտբոլային կրթություն ստացա: Դա այդքան էլ գրավիչ ակումբ չէր, որքան այն, որտեղ ես սկսել էի ու ուր հետո վերադարձա: Սակայն հենց այնտեղ ես աճեցի ու հասունացա, ինչպես նաև ազգային հավաքականի մարզաշապիկը կրելու իրավունք ստացա: Այժմ ինձ ճանաչում են փողոցներում»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը