Բաժիններ՝

Ադրբեջանը վտանգավոր է զբոսաշրջիկների համար

Զբոսաշրջային  «TravelVivi.com» կայքը նշել է այն երկրները, որոնք ռիսկային են ճանպարհորդությունների համար: Ըստ կայքի` 5 ռիսկային ուղղություններից են (բացի ակնհայտ վտանգավոր երկրներից, ինչպիսիք են Սիրիան, Իրաքը, Աֆղանստանը, Լիբիան, Սոմալին կամ քաղաքականապես մեկուսացած երկրներից` Հյուսիսային Կորեան, Բելառուսը, Իրանը, Մյանմարը) Պապուա- Նոր Գվինեան, Հայիթին, Ադրբեջանը, Եգիպտոսը  եւ Լաոսը: Այդ երկրում կարող է առկա լինել կողոպտման, առեւանգման, տարբեր մեքենայությունների մեջ հայտնվելու ռիսկ: Այս մասին տեղեկացնում է news.am-ը։

Ադրբեջանի առումով «TravelVivi.com» գրում է. «Ադրբեջանը որպես ազգ եւ երկիր ձեւավորվել է  20-րդ դարի սկզբին: Թեեւ Ադրբեջանը հայտնի է անհավանական գեղեցիկ բնությամբ եւ  բազմաթիվ տեսարժան վայրերով, այդ թվում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված օբյեկտներով, որոնք ադրբեջանցիներն իրենց ժառանգությունն են համարում, նավթով եւ գազով հարուստ այդ երկրում գոյություն ունի խոսքի եւ կարծիքի ազատ արտահայտման սահմանափակում: Կա նաեւ մաշկի գույնի, էթնիկ կամ կրոնական  պատկանելության պատճառով հարձակման ենթարկվելու ռիսկ: Ադրբեջանը վերջերս հայտնվել էր միջազգային լրատվամիջոցների ուշադրության եկնտրոնում` կացնով մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներման արժանացնելու եւ ազգային  հերոս հռչակելու պատճառով:

Թեեւ Ադրբեջանում նկատվում է օտարերկրացիների նկատմամբ հանցագործության թվի նվազում, այդուհանդերձ, սակավամարդ վայրեր նրանց խորհուրդ չի տրվում այցելել:

Եթե այնպես ստացվի, որ այցելեք Ադրբեջան, անպայման հետեւեք հետեւյալ խորհուրդներին. խուսափեք  երեկոյան մութ եւ չլուսավորված փողոցներում շրջելուց,  այնպես արեք, որ տաքսին հնարավորինս շատ մոտենա հյուրանոցին, հանրության մեջ խոշոր գումար ցույց մի տվեք եւ ձեզ հետ արաժեքավոր իրեր մի վերցրեք:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս