Եթե դա իրական Բալոտելին էր, ապա Իտալիայի հավաքականին պայծառ ապագա է սպասվում. Մոնտոլիվո
Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն գովել է իր թիմակից Մարիո Բալոտելիին, ով երեկ կայացած Աշխարհի առաջնության ընտրակն փուլի Դանիայի հետ խաղում (3:1) դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
«Բալոտելին գերազանց էր խաղում, երբ իտալիան մնաց 10 հոգով: Նա միայնակ լարվածության մեջ էր պահում ամբողջ դանիական պաշտպանությանը: Մարիոն շատ օգնեց թիմին այս խաղում: Եթե դա իրական Բալոտելին էր, ապա Իտալիայի հավաքականին պայծառ ապագա է սպասվում»,- «Միլանի» կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը