Բաժիններ՝

Ոսկե գնդակի հիմնական հավակնորդը Լիոնել Մեսսին է. Բեկենբաուեր

Գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը նշել է, որ այս տարի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին է:

«Մոուրինյոն անում է ամեն բան, որպեսզի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանա Կրիշտիանո Ռոնալդուն: Նրա ակտիվությունը նաև կարելի ընդունել որպես փիառ-ակցիա: Կրիշտիանոն, իհարկե արժանի թեկնածու է, սակայն ես կարծում եմ, որ Մեսսիի հնարավորություններն ավելի մեծ են:

Արգենտինացին միայն մեկ թույլ կողմ ուներ` չէր փայլլում իր երկրի ազգային հավաքականում: Սակայն Ուրուգվայի հետ հրաշալի խաղից հետո այդ հարցը փակված է», – Բեկենբաուերի խոսքերն է մեջբերում DPA գործակալությունը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս