Բաժիններ՝

Մոուրինյոն արդեն մտել է ֆուտբոլի պատմության մեջ և շարունակում է այն կերտել. Ալոնսո

«Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն գտնում է, որ իրենց բախտը բերել է գլխավոր մարզչի հարցում: Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հայտարարել էր, որ Մոուրինյոն իր խաղային փիլիսոփայությամբ չի մտնի ֆուտբոլի պատմության մեջ:

«Մոուրինյոն արդեն մտել է ֆուտբոլի պատմության մեջ և շարունակում է կերտել այն: Նա կարող է էլ ավելիին հասնել: Նա մարզիչ է, ում հետ ուզում են աշխատել ներկա պահին: Եթե Ժոզեն հեռանա «Ռեալից», նրա բացակայությունը շատ կզգացվի»,- Ալոնսոյի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս