Ուրալը հաղթում է Նեֆտիխիմիկին. Էդգար Մանուչարյանը խաղաց 25 րոպե
Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 15-րդ տուրում Եկատերենբուրգի «Ուրալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով պարտության մատնեց Նիժնեկամսկի «Նեֆտիխիմիկին» և վաստակած 31 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մանուչարյանն, ով 2 օր առաջ Երևանում մասնակցեց Հայաստան – Իտալիա հանդիպմանը, «Ուրալի» պահեստայինների նստարանին էր և խաղադաշտ մտավ 67-րդ րոպեին` փոխարինելով Նիկոլայ Սաֆրոնիդիին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը