 
                        Ռունին կարող է դառնալ Անգլիայի հավաքականի ավագը. Հոջսոն
 
                                    Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը կարծում է, որ Ուեյն Ռունին կարող է կատարել թիմի ավագի պարտականությունները:
«Ռունին կարող է հավաքականի ավագ լինել: Եվրոպայի առաջնության ժամանակ նա փոխավագ էր: Լեմպարդը վերադարձել է հավաքական և հիմա նա է ավագը: Բայց միշտ ուզեցել եմ Ռունիին փոխավագ դարձնել: Դա այն է, ինչով նա հպարտանում է: Երիտասարդ խաղացող լինելով` դուք երազում եք հավաքականում խաղալու մասին, իսկ հետո նաև` ավագության»,- մասնագետի խոսքերն է փոխանցում The Daily Mail-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        