«Արդեն 1150 մարդ է մահացել, պետք է պատասխան տան». Գագիկ Ծառուկյան

Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը սկսել է հանդիպումների շարք՝ կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների պատասխանատուների հետ: Առաջին հանդիպումը Կոտայքի մարզի ակտիվի հետ էր:

Քաղաքացիների հարցերը մեկ տասնյակից ավելին էին. սոցիալական խնդիրներից՝ մինչև կրթական փոփոխություններ: Քաղաքացիների մտահոգությանը, որ արտակարգ դրության ամիսներին կառավարության կողմից ընդամենը 1 անգամ է օգնություն ստացել՝ 68.000 դրամ, Ծառուկյանը պատասխանել է, որ այս խնդրին ԲՀԿ-ն դեռևս մարտ ամսին է անդրադարձել՝ ձևակերպելով իրականանալի լուծումներ:

«Ծրագիր են հայտարարում, որից հետո ենթադրվում է, որ մարդիկ իրենց տվյալները պետք է ներկայացնեն, ասում են՝ դուք չներկայացնեք, մենք մեր աջակցությունը, օգնությունը ցույց կտանք: Քանի ամիս արտակարգ դրություն է եղել, գոնե ամենամինիմալն աշխատավարձի 75 տոկոսը պետք է ներկայացնեն, որովհետև արտակարգ դրություն հայտարարելու որոշումը պետությունն է կայացրել, պետությունն է արգելել, դա պետության խնդիրն է: Օրավարձով աշխատողներին պետք է տային 60.000 դրամ, իսկ եթե մարդն աշխատել է, աշխատավարձ է ստացել՝ աշխատավարձի 75 տոկոսը, այնքան ժամանակ, մինչև որ արտակարգ իրավիճակը կվերանա»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ այսօր ծանր դրության մեջ են հայտնվել նաև ազատամարտիկները, և, որ բյուջեում հանուն հայրենիքի  կռվածների համար պետք է միջոցներ առանձնացվեն:

«Այսօր ամբողջ ազգն ազատամարտիկներով հպարտանում է, որ մենք կարողացել ենք հաղթել, պայքարել, հասնել, որ մարդիկ պատրաստ են իրենց կյանքը չխնայելու հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն սահմանի: Ազատամարտիկների համար բյուջեից պետք է գումար նախատեսվի, որ մարդկանց կարողանան աջակցել, ձեռք մեկնել և, ամենակարևորը՝ ազատամարտիկը միայն պետք է հաշմանդամ չլինի, որ առավելություն ունենա, նա պայքարել է, Աստծո կամոք առողջ է մնացել, հիմա պետք է տխրե՞նք, թե՞ պետք է ուրախանանք: Նույն ազատամարտիկը, որ իր կյանքը չի խնայել, գնացել է պայքարելու հանուն սահմանի, հանուն հաղթանակի, ուրեմն լիարժեք պետք է իրենք էլ արտոնություն ունենան: Ես առաջին օրվանից եմ ասել, որ այսօր համաճարարակի դեմ պայքարն անպտուղ է, անարդյունք է, ինչ ուզում են՝ ասեն, ես ասել եմ, իմ ասածը հիմնավորում եմ: Այսօր ամբողջ տարածաշրջանում՝ մահվան դեպքերով, տարածության բուժումով՝ առաջինն ենք, 1 միլիոնի քանակով վերցնում ենք՝ ամբողջ տարածաշրջանում ամենավատը մեզ մոտ է, և այսօր միայն մենք չենք կարողանում որևէ տեղ գնալ, որովհետև գիտեն՝ վարակը տարածված է, և մեզ չեն թույլատրում տեղից տեղ տեղափոխվել: Կորոնավիրուսի հետ կապված ցանկացած խնդիր բնակչության համար, կապ չունի՝ ազատամարտիկ ես, թոշակառու ես, պետք է ծրագիրը ճիշտ ներկայացնեն, որ ճիշտ նպատակին ծառայի:

Մարդիկ մարզերում տները նստած՝ ոչ հիվանդանոցում տեղ կա, ոչ աջակցություն կա, ոչ բուժման, ոչ ստուգման համար: Պետք է պատասխան տան՝ այսօր արդեն 1150 մարդ է մահացել, որ ասում են՝ դա խրոնիկ է, ինչ է, այդպիսի բան հիմնականում չկա, մարդը հիվանդանում է, և չեն կարողանում լիարժեք հասցնել կամ բուժում  ներկայացնել: Այսօր հիմնական խնդիրները լուծում են պահանջում, ոչ թե ճոխություն է այսօր ուզում ազգը, այլ օրվա հացի խնդրի, իր ապրուստը չկորցնելու աջակցություն, որ կարողանա իր ծնողի աչքերին նայի, ծնողին չի կարողանում բուժման տանել, պետք է նորից իր եղածը տանի վարկ դնի, որ կարողանա իր երեխայի, ծնողի հարցը կարգավորի»,- ասաց ԲՀԿ ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս