Բաժիններ՝

Ռոնալդոն հավատում է, որ Նեյմարը կարող է գերազանցել Մեսսիին

Լեգենդար բրազիլիացի ֆուտբոլիստ Ռոնալդոն «Սանթոսի» հարձակվող Նեյմարին խորհուրդ է տվել տեղափոխվել Եվրոպա։ Ռոնալդոն վստահ է, որ այդ դեպքում Նեյմարը կարող է գերազանցել Լիոնել Մեսսիին։
«Բարսելոնայի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը կարծում է, որ այս պահին Մեսսին է լավագույնն աշխարհում, սակայն «Սանթոսի» ծագող աստղը բոլոր հնարավորություններն ունի արգենտինացցուն գերազանցելու համար։
Բրազիլիացին խորհուրդ է տալիս իր երիտասարդ հայրենակցին որքան հնարավոր է շուտ տեղափոխվել Եվրոպա, որպեսզի նա հնարավորություն ունենա բացահայտելու իր ողջ ներուժը։ Այս մասին հաղորդում է Goal.com կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս