Լևոն Արոնյանի 7-րդ անընդմեջ ոչ-ոքին
Ավարտվեց «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 8-րդ տուրը: Մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում ընթացող Հայաստանի ուժեղագույն գրոսմայտեր Լևոն Արոնյանն այսօր սևերով ոչ-ոքի խաղաց ետնապահ Ֆրանսիսկո Վալեխո Պոնսի հետ: Շախմատիստները 55-ական քայլ կատարեցին:
Նշենք, որ այս ոչ-ոքին անընդմեջ 7-րդն էր Լևոնի համար, ով հաղթանակով մեկնարկեց մրցաշարն ու այդուհետ, թեև պարտություն չի կրել, սկայն ոչ մի կերպ չի կարողանում առավելության հասնել մրցակիցների նկատմամբ:
Ոչ-ոքի ավարտվեցին նաև այս տուրի մյուս պարտիանեը: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը չկարողացավ պարտության մատնել ռուս Սերգեյ Կարյակինին, իսկ աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթհան Անանդը խաղաղությամբ բաժանվեց մրցաշարային աղյուսակի առաջատարներից մեկի` Ֆաբիանո Կարուանայի հետ:
7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
| Տ | Անուն | Երկիր | Վրկ. մ. | Մ. |
| 1 | Ֆաբիանո Կարուանա | 2781.8 | 13 | |
| 2 | Մագնուս Կարլսեն | 2844.8 | 13 | |
| 3 | Լևոն Արոնյան | 2822.2 | 10 | |
| 4 | Վիշվանաթհան Անանդ | 2779.6 | 8 | |
| 5 | Սերգեյ Կարյակին | 2770.6 | 6 | |
| 6 | Ֆրանսիսկո Վալեխո Պոնս | 2697.2 | 5 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը

