Բաժիններ՝

Facebook-ը խուսափե՞լ է հարկերից

Ֆեյսբուքին մեղադրում են Բրիտանիայում հարկերից խուսափելու մեջ։ Ֆեյսբուքի եկամուտները Բրիտանիայում գերազանցել են հայտարարագրած այն գումարը, որը նրանք ներկայացրել էին հարկային մարմիններին: Արդյունքում՝ կազմակերպությունը վճարել է ավելի քիչ հարկ, քան պետք է վճարեր: Այդ մասին գրում է «The Guardian»-ը:

Հրատարակման տվյալներով, նախորդ ֆինանսական տարում սոցիալական ցանցը հայտնել է, որ իր եկամուտները Մեծ Բրիտանիայում կազմել են 20.4 մլն ֆունտ (32.9 մլն դոլար): Միևնույն ժամանակ, բրիտանացի փորձագետները Facebook կայքի եկամուտները գնահատել են  175 մլն ֆունտ: Սոցիալական ցանցը վճարել է 238 հազար ֆունտ կորպորատիվ հարկ: Այն կազմել է ընդամենը 11 տոկոս այն գումարից, որը պետք է վճարեր կայքը, եթե փորձագետների հաշվարկները ճիշտ են:
Ինչպես գրում է «The Independent»-ը, հարկային օրենսդրությունը շրջանցելու համար ընկերությունը կիրառել է պարզ սխեմա՝ Իռլանդիայում որոշակի պայմանագրեր չի գրանցել: Նշվում է, որ նմանատիպ սխեմա օգտագործել են Apple-ը, Amazon-ը, Google-ն ու Ebay-ը: Նմանատիպ հարկերից խոսափել հնարավոր է բրիտանական օրենսդրության մեջ առկա բացթողումների պատճառով:
Facebook-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը, որի օգտատերերի թիվն անցնում է միլիարդից: 2011 թվականին ընկերության եկամուտը կազմել է 3,7 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 1 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս