«Մարդկանց հյուրատները ձեռքներից կարող են վերցնել, բիզնեսներ կսնանկանան, եթե մոտ 2 միլիարդի աջակցություն չհատկացվի». Մեխակ Ապրեսյան

Կառավարությունն օգոստոսի 13-ին հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառումը, որը վերաբերում է զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին։

Աջակցության այս ծրագրով պետությունը դրամաշնորհի միջոցով մինչև 2021 թվականի մարտ ամիս պետք է համաֆինանսավորի այս ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների աշխատավարձային ֆոնդը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի փոխանցմամբ՝ Կառավարության ընդունած այս միջոցառումը, թերևս, առաջին այն հասցեական օգնության ծրագիրն է, որն իրապես թիրախային է և իսկական օգնություն՝ տնտեսվարողների, ինչպիսին չէին մինչ այս ընդունված ծրագրերը, որոնք ո՛չ թիրախային էին, ո՛չ էլ հասցեական, և դրանցից չէին կարողանում օգտվել կոլապսի մեջ հայտնված շատ տնտեսվարողներ։

«Շատ լավ է, որ նման միջոցառում ընդունեցին, բայց պետք է լինեն համալիր միջոցառումներ և տնտեսվարողներին տրվի աշխատելու հնարավորություն։

Ըստ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի՝ կառավարությունը պետք է լրացուցիչ 1-2 միլիարդ դրամի աջակցություն հատկացնի նաև գյուղերում գտնվող փոքր հյուրատներին և փոքր բիզնեսներին, հակառակ դեպքում դրանք կկանգնեն սնանկացման եզրին:

«Գյուղերում մարդկանց հյուրատները ձեռքներից կարող են վերցնել, եթե մոտ 2 միլիարդ դրամի այդ աջակցությունը չստանան»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս