Հայաստանի դեմ խաղում Բալոտելին կլինի հիմնական կազմում. Football Italy
Իտալիայի հավաքականի՝ Հայաստան ժամանելու նախօրեին Football Italia կայքը փորձել է վերլուծել «սկուադրա աձուրայի» կազմը և կանխատեսում անել հնարավոր մեկնարկային կազմի վերաբերյալ։
Երեկվա մարզման ժամանակ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին փորձարկել է 4-3-1-2 սխեման, որտեղ Մոնտոլիվոն կլինի խաղարկողի դիրքում, իսկ Բալոտելին և Ջովինկոն կլինեն առջևում։ Դոմենիկո Կրիշիտոն, ով պայմանավորված խաղերի սկանդալից հետո, նորից թիմում է, խաղացել է պաշտպանության ձախ թևում
Հետևելով մարզմանը՝ Football Italy-ն ներկայացրել է Հայաստանի հետ խաղում հնարավոր մեկնարկային կազմը․ Բուֆոն, Մաջո, Բարցալի, Բոնուչի, Կրիշիտո, Դե Ռոսի, Պիրլո, Մարկիզիո, Մոնտոլիվո, Ջովինկո, Բալոտելի։
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Իտալիա խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին Երևանի ժամանակով 21։00-ին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը



