Բաժիններ՝

Մոուրինյոն ցանկանում է, որ ֆուտբոլում նույնպես թայմ-աութներ լինեն

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոն կարում է , որ ֆուտբոլում նույպես կարելի է թայմ-աութներ կիրառել, ինչպես հոկեյում կամ բասկետբոլում:

«Դա այն է ինչն, իմ կարծիքով կարող է ֆուտբոլն ավելի լավը դարձնել: Դա հնարավորություն կտար մարզիչներին հանդիպման ընթացքում կապը պահպանել ֆուտբոլիստների հետ:

Մարզիչը կկարողանար մրցավարից  մեկ րոպե խնդրել, ինչպես ամերիկյան մի շարք մարզաձևերում: Դա շատ լավ որոշում կլիներ:  Հակառակ դեպքում, մարզիչներին պետք է ավելի շատ ազատություն տալ` եզրային գծի ամբողջ երկայնքով տեղաշարժվելու համար:

Երբեմն ընդմիջումները շատ էմոցիոնալ են անցնում, չմտածված, լինում են դեպքեր, որ չես մտածում, քանի որ ժամանակ չես ունենում: Ես, իհարկե, պատրաստվում եմ ընդմիջմանը:

Նույնիսկ, եթե խաղակեսի վերջին 10 րոպեների ընթացքում ես դեռ խաղի մեջ, միևնույն է, ինձ պատրաստում եմ ընդմիջմանը, քանի որ միայն այդ կերպ կարող եմ ազդել խաղացողների վրա:

Կարող եմ ընդմիջման ժամանակ օգնել ֆուտբոլիստներին բարելավել խաղը և հաղթանակ տանել, դրա համար վերլուծում եմ հանդիպան 30-35 րոպեները, իսկ հետո պատրաստվում եմ ընդմիջման` խաղացողների հետ ուղիղ շփման», – Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում CNN-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս