 
                        Մոուրինյոյի հետ խնդիրներ այլևս չկան. Ռամոս
 
                                    Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Այաքսի» հետ կայացած հանդիպումից հետո (4:1) հայտարաել է, որ ինքը խնդիրներ չունի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էինք պտտվում նրանց լարված հարաբերությունների մասին, որի պատճառով Ռամոսը մնացել էր պահեստայինների նստարանին «Սևիլյայի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ կայացած հանդիպումներում:
«Մոուրինյոյի թեման փակված է, և ես նորից երջանիկ եմ: Ուրախ եմ, որ կրկին թիմի մեկնարկային կազմ եմ վերադարձել: Կձգտենք նման կերպ շարունակել ազգային առաջնությունում և Չեմպիոնների լիգայում: Հիմա պետք է կենտրոնանաք Էլ Կլասիկոյի վրա, անհամբերությամբ եմ սպասում այդ խաղին»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        