Բաժիններ՝

Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը հաղթեց Բաթումիում. Բասկետբոլ

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Վրաստանի ծովափնյա Բաթումի քաղաքում անցկացվեց բասկետբոլի պատանեկան մրցաշար, որին մասնակցում էին հինգ թիմեր՝ Բաթումի, Անկարա, Հայաստան և երկու ադրբեջանական թիմեր:

Հայաստանի պատանեկան հավաքականը տոնեց երկու հաղթանակ: Անկարային նրանք հաղթեցին խոշոր հաշվով՝ 108:36, իսկ Բաթումիի հավասար պայքարում մեր պատանիներն ավելի ուժեղ գտնվեցին՝ 52:51:

Ադրբեջանական թիմերից մեկը նախապես հրաժարվել էր հանդես գալ Հայաստանի դեմ, իսկ մյուսը, որը  եզրափակիչում պետք է հանդիպեր Հայաստանի հետ, տարիքային խախտումների պատճառով որակազրկվել էր:

Այսպիսով, Հայաստանի պատանեկան հավաքականը ճանաչվել է մրցաշարի հաղթող և այսօր արդեն վերադարձել է Երեևան: Նշենք, որ Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է Արեգ Վաթյանը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031