«Եթե անգամ ասի՝ «Չեմ ստորագրելու, ոչ էլ ՍԴ եմ ուղարկելու», միևնույն է՝ 21 օր ժամանակ ունի դիրքորոշումը փոխելու համար». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«1) «Չեմ ստորագրելու»՝ չի նշանակում «ՍԴ չեմ ուղարկելու»։

2) Եթե անգամ ասի՝ «Չեմ ստորագրելու, ոչ էլ ՍԴ եմ ուղարկելու», միևնույն է՝ 21 օր ժամանակ ունի դիրքորոշումը փոխելու համար։

3) Այդ 21 օրը նախագահի «անձեռնմխելի» սահմանադրական ժամկետն է. «տապալողները» պետք է սպասեն, և միայն 21 օր հետո է, որ ԱԺ նախագահը լիազորվելու է ստորագրել։

4) Քանի որ ենթադրյալ սպասողները «տապալողներն» են, ԱԺ նախագահին ստիպելու են (կամ էլ նա «ինքնաստիպվելու է) էսօր-վաղը ստորագրի։

5) «Մի էպիզոդ ավել, մի էպիզոդ պակաս՝ ինչ տարբերություն», – կասեք դուք։ Ես էլ կասեմ՝ 10 տարվա ու 15 տարվա միջև տարբերությունը ամենևին փոքր չէ։

6) Խե՜ղճ Յորիկ»:

Տեսանյութեր

Լրահոս