ԲԸՏՄ-ն Նոր Նորքում արձանագրել է խախտումներ
Հունիսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնիև ՀՀ ոստիկանության աշխատակիցներըշարունակել են անակնկալ ստուգայցերը Նոր Նորք վարչական շրջանում։
«Նանսենի և Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգիներում իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր։ Մասնավորպես՝ մեծահասակները բացօթյա տաղավարներում առաջացնում են կուտակումներ և չեն հետևում սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնին։ Տեսչական մարմնի մասնագետների նախազգուշացումների և բացատրական աշխատանքների արդյունքում թերությունները շտկվել են տեղում։
Ստուգայցի ընթացքում բաժանվել են դիմակներ, իրականացվել է իրազեկում և խորհրդատվություն՝ պարետատան կողմից սահմանված անվտանգությանկանոնների պահպանման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։