Բաժիններ՝

«Ես ամեն ինչ կտամ հանուն «Բարսելոնայի»»․ Պյանիչ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը դիմել է իր նոր ակումբի երկրպագուներին:

«Ես շատ ուրախ եմ և ամեն ինչ կտամ հանուն այս ակումբի: Շուտով կհանդիպենք: Առաջ, «Բարսա»: Ավելի քան ակումբ»,- գրել է Պյանիչը:

Կիսապաշտպանը այս հրապարակմանը կցել է մի տեսանյութ, որում նա այդ բառերը ասել է իսպաներեն:

Երեկ «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց Պյանիչի տեղափոխության մասին: Նա ստորագրել է 4 տարվա պայմանագիր, համաձայնագիրը նախատեսում է փոխհատուցում 400 միլիոն եվրոյի չափով:

Կիսապաշտպան Արթուրը տեղափոխվեց «Յուվենթուս»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս