«Ես ուշադիր հետևում էի ՀՀ–ում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին․ ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին»․ Ջիանի Բուքիքիո
Այսօր Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին:
Ստորև ներկայացված է նամակի թարգմանությունը և անգլերեն բնօրինակը:
«Հարգելի Նախագահ,
Շնորհակալություն Ձեր 2020 թ․ հունիսի 25-ի նամակի համար։
Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։
Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։
Հարգանքներով՝Ջիանի Բուքիքիո»։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԱյսօր Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել Սահմանադրական դատարանի…
Gepostet von ՀՀ սահմանադրական դատարան/Constitutional Court of the Republic of Armenia am Freitag, 26. Juni 2020