Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիան խաղում է վտանգավոր խաղ Լիբիայում
Թուրքիան խաղում է վտանգավոր խաղ Լիբիայում. հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Թուրքիան Լիբիայում խաղում է վտանգավոր խաղ․ այս մասին ես ասել եմ նախագահ Էրդողանին»,- հայտարարել է Մակրոնը Թունիսի նախագահ Քաիս Սայիդի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ֆրանսիայի նախագահի խոսքերը մեջբերում է ՌԻԱ-ն։
Ֆրանսիայի ղեկավարը շեշտել է, որ Լիբիայում Թուրքիայի գործողությունները հակասում են Բեռլինում կայացած միջազգային համաժողովում ստանձնած պարտավորություններին: «Այս մասին ես նաև ասել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում»,- հավելել է Մակրոնը։
Նա հիշեցրել է Ֆրանսիայի դիրքորոշուման մասին, որը Լիբիայի բոլոր հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները:
«Մենք Թունիսի նախագահի հետ միասին քննարկել ենք տարածաշրջանային իրավիճակը և ռիսկերը, որոնք կապված են Լիբիայի ճգնաժամի վերջին զարգացումների հետ: Ֆրանսիան և Թունիսը միասին պահանջում են, որ հակամարտող կողմերը դադարեցնեն ռազմական գործողությունները և կատարեն ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված բանակցությունները վերսկսելու պարտավորությունները»,- նշել է Մակրոնը։
Նա նաև ընդգծել է Լիբիայի ներքին իրավիճակին արտաքին միջամտությունը կանխելու անհրաժեշտությունը։
Լիբիայում շարունակվում է առճակատումը Ազգային համաձայնության կառավարության (PNS) ղեկավար Ֆայեզ Սարաջի, որը վերահսկում է Տրիպոլին, և երկրի արևմուտքում գտնվող տարածքների և Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆա Հաֆթարի միջև, որը մեկ տարուց ավելի է փորձում է զավթել մայրաքաղաքը: