Մարաշի ոստիկանները մեքենաներից կատարված գողությաններ են բացահայտել
Հունիսի 21-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Դավիթ Բեկի փողոցից, իր «Միցուբիշի» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Սարի թաղի 23-ամյա մի բնակչի:
Պարզվել է` նա գարնանը գողացել էր Նուբարաշենի 8-րդ փողոցում կայանված «Մերսեդես G 500» մակնիշի մեքենայի պահեստային անվադողի պաշտպանիչ շերտն ու ամրացուցիչը:
Կասկածվողն իր մեքենայից ոստիկաններին է ներկայացրել ոչ միայն նշված «Մերսեդեսից» գողացածը, այլև տարբեր մակնիշի մեքենաներից հափշտակած մոտ մեկ տասնյակ կողային հայելիներ:
Բերման ենթարկված տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Տուժած մեքենայատերերին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: