Բաժիններ՝

Համաժամանակյա ստուգայց՝ 5 վարչական շրջանի «Երևան Սիթի» սուպերմարկետներում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Միաժամանակ, համաժամանակյա անակնկալ ստուգայցեր են անցկացվել մայրաքաղաքի միանգամից 5 վարչական շրջանում՝Կենտրոնում, Մալաթիա-Սեբաստիայում, Քանաքեռ-Զեյթունում, Էրեբունիում և Շենգավիթում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետներում՝ պարզելու՝ որքանով են պահպանվում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը։ Առևտրի այս կենտրոնների մի մասի վերաբերյալ ԱԱՏՄ-ն ահազանգեր է ստացել քաղաքացիներից նաև «թեժ գծով»։

Անակնկալ ստուգայցերը ցույց են տվել, որ պարետի որոշումներով սահմանված նորմերըթե «Երևան Սիթի» սուպերմարկետների, թե որոշ այլ տնտեսավարողների կողմից պահպանվում են ոչ լիարժեք. արձանագրվել ենջերմաչափման, ախտահանման աշխատանքների գրանցումների, ախտահանիչ լուծույթների կիրառմանհետ կապվածև մի շարք այլ խնդիրներ։

Խախտված են եղել ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները:Մասնավորապես, որոշ խանութներում չեն եղել գրառումներ ախտահանման աշխատանքների, ախտահանիչ լուծույթների պահաժամի վերաբերյալ։ Տեսանելի վայրում փակցված չեն եղել պարետի որոշմամբ սահմանված իրազեկման թերթիկները, վաճառքի տաղավարների մոտ բացակայել են գծանշումները։Որոշ տնտեսավարողներ օգտագործել ենախտահանիչ լուծույթներ, որոնք չեն համապատասխանել համավարակի պայմաններում սահմանված պայմաններին։

Արձանագրված խախտումների հիմքով մի շարք տնտեսավարողների կասեցման միջնորդություններ կուղարկվեն պարետին։

Թեև վերջին օրերի մեծածավալ աշխատանքները վկայում են, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ են դարձել, սակայն զուգահեռ, ցավոք արձանագրվում են նաև կրկնախախտման դեպքեր։

ԱԱՏՄ մասնագետներըմշտադիտարկումները շարունակում են հանրապետությունում գործող տնտեսավարողների մոտ ևխախտումների մասին արձանագրությունները ներկայացնում Պարետատուն:

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ խստագույնս պետք է հետևելպարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոններին։ Դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը, մշտադիտարկումները շարունակական են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս