Բաժիններ՝

Բյելսան հեռացրել է Լյորենտեին մարզումից

«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան դժգոհ է մնացել թիմի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի ինքնանվիրումից, տեղեկացնում է El Correo-ն:

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունից հետո (0:2) թիմի առավոտյան մարզման ժամանակ թիմի գլխավոր մարզիչը իր դժգոհություններն է հայտնել մի քանի խաղացողների հասցեին, որոնց թվում է եղել նաև Լյորենտեն, ում գործողություններից մասնագետն առանձնահատուկ էր դժգոհ:

Բյելսան ընդհատել է մարզումն ու Լյորենտեին ուղարկել հանդերձարան` դրանով սրելով ֆուտբոլիստի հետ իր կոնֆլիկտը: Հիշեցնենք, որ ամռանը Ֆերնանդոն ցանկություն էր հայտնել լքել ակումբը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս