
«Մեր բակում կարող եք լինել ժամը 10-ի մատույցներում։ Սույն օպերատիվ տեղեկատվության համար շնորհակալություն չեմ ակնկալում». Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վաղվա իմ location-ը
Պատկան մարմինների աշխատանքը թեթևացնելու և առավոտվա ժամը 7-ից մեր տան մատույցներում ինձ չդարանակալելու համար, տեղեկացնեմ, որ վաղը՝ 22.06.2020 թվական, տանից դուրս եմ գալու ժամը 10 անց 14 րոպեին, մոտս լինելու է դիմակ, անձը հաստատող փաստաթուղթ, ՀՀ ԱԺ պատգամավորի վկայական, ԵԽԽՎ պատգամավորի վկայական, «Detox» ֆիրմայի ալկոգել, Galeries Lafayette-ի, Printemps-ի, Sephora-ի զեղչի քարտեր, Chanel-ի և Dior-ի քարտեր։
Ազգային ժողով գնալու եմ ոտքով, հատելու եմ Սուրբ Աննա եկեղեցին, Առնո Բաբաջանյանի արձանը, Գրողների միության շենքը և Բաղրամյան փողոցի մուտքից ներխուժելու եմ ԱԺ՝ աշխատելու։
Ուստի, մեր բակում կարող եք լինել ժամը 10-ի մատույցներում։
Սույն օպերատիվ տեղեկատվության համար շնորհակալություն չեմ ակնկալում»:
https://www.facebook.com/n.zohrabyan/posts/755655035254890