Գագիկ Սուրենյանը նոր պաշտոն է ստացել
Գագիկ Սուրենյանը նշանակվել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ։
«Պետական այս բարձր պաշտոնն ինձ համար որքան ոգևորող է, նույնքան էլ՝ պարտավորեցնող:
Պարտավորված եմ զգում հետագայում նույնպես բարեխղճորեն իրականացնելու աշխատանքային պարտականություններս, գիտակցելով դրա կարևորությունը պետության, հանրության և տնտեսության կայուն զարգացման, բնակչության առողջության և ունեցվածքի պաշպանության գործում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրենյանը: