Բաժիններ՝

«Արտահանումերի ինքնարժեքը կբարձրանա, և արդեն շուկայից կզրկվեն». Հրաչ Բերբերյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատեց գազի նոր սակագները: Ըստ այդմ՝ որոշվեց գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին՝ նոյեմբերի 1-մարտի 31 ժամանակահատվածի համար, և վերամշակող արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմ-ի համար սահմանել 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ գործող 212 ԱՄՆ դոլարի փոխարեն:

Ոլորտի փորձագետներն արձանագրում են, որ թանկացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա, և համապատասխանաբար կթանկանա նաև այս տնտեսությունների արտադրանքը:

«Նրան կհասնենք, որ մենք այսօր պահածո արտահանում էինք Եվրոպա, Միացյալ Նահանգներ, հիմա դա էլ չենք անի. արտահանումների ինքնարժեքը կբարձրանա, և արդեն շուկայից կզրկվեն:

Սա միտումնավոր կազմակերպված միջոցառում է, որի համար մարդիկ պատասխան կտան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նա նշեց, որ կթանկանա նաև ջերմոցային տնտեսությունների արտադրանքների ինքնարժեքը. «Այսօր  մեր ջերմոցատերերը և՛ պղպեղ էին արտադրում, և՛ սմբուկ.  արդեն մասնագիտացել էին, համարյա միշտ ձմռան ամսիներին այդ բանջարեղենները կային, հիմա էնպես կանեն՝ դա էլ չի լինի: Սա դավաճանություն է, որի պատասխանը շատերը շատ շուտով կտան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս