Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողություն Արարատի մարզում. ՔՏՀԱՏՄ
ՀՀ Պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու և Covid 19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում:
«Հունիսի 18-ին Արարատիմարզում, այդ թվում Արտաշատ քաղաքում, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային, ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների, մարդատար տաքսի ավտոմոբիլների նկատմամբ իրականացված խիստ ռեժիմով վերահսկողության, մշտադիտարկումների արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից հայտնաբերվել են խախտումներ և թերություններ:
Միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող երթուղիներում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որտեղ ալկոհոլային հիմքով ախտահանիչ հեղուկները եղել են ոչ պատշաճ որակի և տեղում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում տվյալ բնույթի թերություններն անհապաղ շտկվել են։ Այս տրանսպորտային միջոցներում այլ բնույթի խախտումներ չեն հայտնաբերվել։
Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային մրջոցներում գերակշռող խախտումը դիմացի նստատեղին՝ վարորդի կողքին ուղևորի նստեցմամբ փոխադրում կատարելու դեպքերն են։
Արձանագրված տվյալ խախտումների հիմքով կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոների պահպանման նպատակով, վարորդների և ուղևորների շրջանում կատարվել են ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։