Մաղրիբի և Չեչնիայի ներգաղթյալները համաձայնության են եկել բախումներից հետո
Մաղրիբից և Չեչնիայից ներգաղթյալները համաձայնության են եկել՝ Ֆրանսիայի արևելքում գտնվող Դիժոն քաղաքում մի քանի օր տևած բախումներից ու անկարգություններից հետո։ Հաղորդում է Marianne-ն։
Համայնքի ներկայացուցիչները բանակցություններ են վարել հունիսի 17-ի երեկոյան Քեթինջի համայնքի մզկիթի բակում, որը Դիժոնից մոտ 8 կմ հեռավորության վրա է: Հանդիպմանը մասնակցել են նաև այդ մզկիթի իմամը և Չեչեն իմամը Դոլից, որը շեշտել է, որ հակամարտությունը ոչ մի կապ չունի թմրանյութերի և տարածքի վերաբաշխման հետ:
Ըստ նախնական տվյալների` տեղի բնակիչների` հիմնականում Հյուսիսային Աֆրիկայից և Չեչնիայից ներգաղթյալների խմբերի միջև բախումներ սկսվել են, երբ տեղի թմրանյութեր վաճառողները Գրեսիլի շրջանում ծեծի են ենթարկել 16-ամյա չեչեն տղայի: Հունիսի 13-ի գիշերը մոտ հարյուր մարդ` զինված երկաթյա ձողերով և դանակներով, ջարդուփշուր են արել տեղի նարգիլե-բարը: Դրանից անմիջապես հետո խմբերը բախվել են իրար` արդյունքում ոչնչացնելով տեսանկարահանող տեսախցիկները, այրել մեքենաներ ու աղբարկղեր:
Ըստ ոստիկանական տվյալների` անկարգությունների արդյունքում տուժել է ավելի քան 10 մարդ: