Բաժիններ՝

Կողոպուտ Ֆանտան գյուղում

Հունիսի 7-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում Ֆանտան գյուղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ առավոտյան ինչ-որ մեկը մտել է իրենց տուն, հափշտակել մոր պայուսակը և երբ տեսել է, որ տանտերերը իրեն նկատել են` դիմել էր փախուստի:

Պայուսակում փող էր եղել:
Կողոպուտի փաստով հարուցվեց քրեական գործ: Անհայտ անձի ինքնությունը ճշտելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ սկսվեցին: Բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր, փորձաքրեագիտական ու Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Արարատ քաղաքի 34-ամյա մի բնակիչ:

Հունիսի 9-ին կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Չարենցավանի բաժին և ձերբակալվեց:
Հանգամանքները պարզվում են:
34-ամյա տղամարդը կալանավորված է:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս